Դըմ դըմ դըդըմ

Դըմ, դըմ, դըդըմ, դըմ, դըմ, դըդըմ. Արթուրի սիրած խաղի երաժշտությունն է։ Երգելով եղբոր հետ թռվռում է տան մեջ։ Արթուրն(8տ.) ու Վահագնը(7տ.) քրոջս տղաներն են։ Նրանք մեծ ու փոքր էկրաններից պոկ գալ չեն ուզում ու դա ինձ անհանգստացրեց այնքան, որ ես սկսեցի տեսախցիկի կոճակը սեղմել գնալով ավելի ու ավելի շատ։ Իսկ հոգեբանիս հետ հերթական այցի ժամանակ երբ քննարկեցինք, իմացա, որ գաղջեթներից կախվածությունը երեխաների մոտ սահմանափակում է ֆիզիկական ակտիվությունը և չի զարգանում նրանց երևակայությունը, իսկ օրինակ գունեղ մուլտֆիլմ նայելիս իրենց հույզերը ռեակցիա չեն ստանում։ Պարզվում է լավ կողմ էլ կա, հեռախոսային խաղերը երեխաների մոտ զարգացնում են մանր մոտորիկան։ 


Իմ ընտանիքում բոլորը՝ ներառյալ  տատիկն ու պապիկը ամեն կերպ փորձում են շեղել նրանց տարատեսակ գադջեթներից։ 


– Հեծանիվ ե՞ք սիրում քշել, թե հեռախոսով խաղ խաղալ,- մի օր պստոներին հարց տվեց մամաս։

– Հեծանիվ քշել, իհարկե,- ասաց Արթուրը։
– Հեծանիվ քշել,- պատասխանեց Վահագնը։ 

Շատ ուրախացա, երբ երեխաներից լսեցի էդ պատասխանը։ Տարա նրանց խաղահրապարակ։ Հեշտ գործ չէր։ Սկսեցի հասկանալ այն ծնողներին, ովքեր երեխայի ձեռքը հեռախոս տալով լռեցնում են նրանց և հանգիստ անցնում իրենց առօրյային։ Էլ ի՞նչ բակ, ի՞նչ հեծանիվ։

Բանից պարզվում է՝ ծնողները անհանգստանալու պատճառ ունեն։ 2016թ.-ի Առողջ Դատողության Մեդիա Զեկույցի(Common Sense Media Report) արդյունքում պարզվել է, որ երեխաների 50%-ը իրենց կախված են զգում մոբայլ սարքավորումներից, երբ հարցված ծնողների 59 տոկոսը կարծում են, որ իրենց երեխաները կախված են սարքավորումներից։ Այս հետազոտությունը ցույց է տվել նաև, որ դեռահասների 72 տոկոսը և ծնողների 48 տոկոսը զգում են տեքստային նամակագրություններին և այլ ծանուցումներին անմիջապես պատասխանելու կարիք։ Ծնողների 69 տոկոսն ու դեռահասների 78 տոկոսը ստուգում են իրենց հեռախոսները ամենաքիչը ժամը մեկ։ Հղումն այստեղ։

Նախագծի Հեղինակ

Նախագծի Ղեկավար

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: