Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց հանդիպման և համագործակցության վայր է, որտեղ ստեղծվում է նորարարական մեդիա արտադրանք։ Մենք ցանկանում ենք մեդիայի, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համատեղման միջոցով գտնել պատմությունը բազմակողմանիորեն և ազդեցիկ պատմելու տարբերակներ։
Գործարանում աշխատելու են դասախոսներ, ուսանողներ և նրանց աջակցող թիմի այլ անդամներ։ Բոլորն ընտրվում են մրցութային կարգով։ Մեր գործունեության հիմքում կրթական և մասնագիտական մրցունակ միջավայրի ստեղծման և տարածման գաղափարն է։
Հետք Մեդիա Գործարանը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագիծն է։ Կազմակերպությունն արդեն 20 տարի հետաքննական լրագրության և սոցիալական պատասխանատվության արժեքներ է տարածում Հայաստանում։ Կազմակերպության գործունեության արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր, պաշտոնանկ են արվել պետական պաշտոնյաներ, հարուցվել են քրեական գործեր և պատասխանատվության են ենթարկվել ազդեցիկ անձինք։ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մասին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ։
Այս պահին Հետք Մեդիա Գործարանում դասախոսների, ուսանողների և թիմակիցների ընտրության փուլն է։ Սեպտեմբերից կարող եք ծանոթանալ բոլոր ընտրված անձանց՝ ստորև ներկայացված առանձին բաժիններում։