Ես դոկումենտալիստ եմ։ Մեդիա գործարանի ուսանողներին փոխանցելու եմ վիզուալ նյութերի հետ աշխատելու իմ փորձը և հմտությունները: Ուսանողների հետ պատրաստելու ենք որակյալ մեդիա արտադրանք` ֆոտոպատումներ, մուլտիմեդիա և վիդեո պատմություններ` կիրառելով նորարարական տեխնիկա և տեխնոլոգիա:

2018 թ․-ին մասնակցել եմ Եվրասիա դոկ ծրագրի սցենարի զարգացման դասընթացին և զարգացրել իմ առաջին դոկումենտալ ֆիլմի սցենարը: ‹‹Թոնրատուն›› նախագիծը հետո մասնակցել է CineDOC վրացական դոկումենտալ ֆիլմերի փառատոնի շրջանակներում կազմակերպված փիչինգին, ստացել B2B doc տարածաշրջանում գործող հարթակի կողմից աջակցություն: Ֆիլմի նախագիծը ներկայացվել է դոկումենտալ ֆիլմերի ամենամեծ հարթակներից մեկում՝ IDFA-ում: Ստացել է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC) կողմից  աջակցություն, և հիմա նախաարտադրական փուլում է:  

2016-2017 թթ. աշխատել եմ «Թումո»-ում, որպես լուսանկարչության դասընթացավար: Մասնակցություն եմ ունեցել կրթական բովանդակության ստեղծման աշխատանքներին:

1996-2001 թթ. սովորել եմ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուտետում և ստացել հեռուստալրագրողի որակավորում: 2006 թ․-ին սովորել եմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտում (CMI), World Press Photo գործակալության ֆոտոլրագրության կուրսում:

2006 թ․-ից աշխատում եմ որպես վավերագրող լուսանկարիչ՝ համագործակցելով National Geographic Traveler Armenia Magazine, Le Monde, BBC news, Russian Newsweek, IWPR.net, Horizon Weekly (Canada), Hairenik Weekly (USA), Azad Or Weekly (Greece), Khachkar Magazine (Russia), Ankakh Newspaper, ArmeniaNow.com, Medialab.am, Hetq.am, 4plus, Chai-Khana տեղական ու միջազգային ֆոտո և մուլտիմեդիա հարթակների հետ:

2013 թ․-ին ստացել եմ Կենտրոնական Ասիայի լուսանկարիչների արտադրական դրամաշնորհ: Ծրագրի շրջանակներում մասնակցել եմ երկու մուլտիմեդիա դասընթացների և պատրաստել թրաֆիքինգի թեմայով մուլտիմեդիա նախագիծ:

 

2012 թ․-ին մասնակցել եմ Free Press Unlimited հիմնադրամի մուլտիմեդիա դասընթացներին: Նույն թվականին մասնակցել եմ 4plus-ի կազմակերպած ֆոտոխմբագրման դասընթացին, դասընթացավարներ` Յուրի Կոզիրև (Noor Images), Անդրեյ Պոլիկանով (Russian Reporter Magazine):

2010 թ․-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել եմ Ways of photography միջազգային ֆոտո դասընթացին, դասընթացավարներ` Փիթեր Դեն Հուփեն և Վանեսա Վինշիփ:  


2011թ․-ին ռուսական «On the Caucasus Roads» ֆոտոլրագրության մրցանակ եմ ստացել:

2011-2013 թթ. երեք անգամ արժանացել եմ Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիա մրցանակի՝ «Լավագույն լուսանկարչական աշխատանք» անվանակարգում:

 

Ունեցել եմ մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսներ, իմ մուլտիմեդիա աշխատանքները ցուցադրվել են Թբիլիսի ֆոտոֆեստիվալի ժամանակ:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: