Իլյուստրատոր և անիմատոր եմ։ Շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ որպես ֆրիլանսեր այս ոլորտում։

 

Վերջին տարիներին աշխատել եմ KASA Fondation Humanitaire Suisse, Birthright Armenia, Wikimedia Armenia, Child Protection Network of Armenia և այլ­­ կազմակերպությունների հետ։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատել եմ 3 տարի՝ որպես անիմացիայի դասընթացավար։ Այդ տարիներին մի խումբ ուսանողների հետ 2D անիմացիոն ֆիլմ ենք ստեղծել։

Habrban Music-ի հիմնադիրը և մեդիա թիմի ղեկավարն եմ։ Այս ծրագիրն օնլայն հարթակ է, որտեղ լուսաբանում ենք Հայաստանի և արտասահմանյան ընդհատակյա երաժշտական խմբերի գործունեությունը։ Հիմնական ծրագրերը, որոնք իրականացրել ենք Habrban Music-ի շրջանակներում՝ երաժիշտների հետ հարցազրույցներն ու երաժշտական օնլայն սեսիաներն են (music sessions):

Որպես կամավոր եղել եմ Psy-Camp հոգեբանական չկոնֆերանսի համահիմնադիրներից և մեդիա թիմի ղեկավարը։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: