Գործընկերներ

1

ԱՄՆ դեսպանատուն

Հետք Մեդիա Գործարանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

2

Վիքիմեդիա Հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը և Վիքիմեդիա Հիմնադրամը համագործակցում են՝ իրականացնելու WikiGraphers նախագիծը, որը հնարավորություն է տալու կրթվել, տիրապետել նորարարական գործիքների և նպաստել ազատ գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը։

3

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Հետք Մեդիա Գործարանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է բուհի դասախոսների և ուսանողների ակտիվ մասնակցություն Հետք Մեդիա Գործարանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սերտ համագործակցություն մեդիա արտադրանք ստեղծելու և տարածելու գործում։

6

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ պատրաստել են Սևանի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հետաքննություն։

6

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Հետք Մեդիա Գործարանը և Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է միասնական և համագործակցային ջանքերով ապահովել կրթական միջավայր ապագա լրագրողների համար։