Հետք Մեդիա Գործարանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Այս ծրագրում արտահայտված դիրքորոշումների համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
Հետք Մեդիա Գործարանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է բուհի դասախոսների և ուսանողների ակտիվ մասնակցություն Հետք Մեդիա Գործարանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սերտ համագործակցություն մեդիա արտադրանք ստեղծելու և տարածելու գործում։
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ
Հետք Մեդիա Գործարանի ուսանողները, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ պատրաստել են Սևանի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հետաքննություն։