
Մասնագիտությամբ լեզվաբան եմ ու միջմշակութային հաղորդակից: Զբաղվում եմ թարգմանչությամբ ու ցանկանում եմ մասնագիտանալ խմբագրական գործում: Կյանքին մոտենում եմ ստեղծագործաբար, բոյկոտում եմ տգիտությունն ու խավարամտությունը:
Որպես քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ՝ 2015 թ.-ից մասնակցել եմ խաղաղ բողոք-ցույցերի, քայլերթերի, 2016 թ.-ից ՀՀ-ում ՏԻՄ, ԱԺ ու այլ ընտրություններին եղել եմ վստահված անձ և/կամ ընտրական հանձնաժողովի
անդամ:
2018-2020 թթ.-ին աշխատել եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում որպես նախարարի օգնական: Արդյունքում ծանոթացել եմ ոլորտին, ստացել նոր գիտելիքներ, հմտացել մեծ և բազմապրոֆիլ թիմի հետ աշխատելու հարցում, ձեռք բերել հիանալի ընկերներ: Այժմ աշխատում եմ մարքեթինգի օնլայն դպրոցում, որը ևս լավ հնարավորություն է տվյալ ոլորտն ուսումնասիրելու, իմացածը գործնականում կիրառելու համար:
Կրթությունը մարդու կյանքում զարգացման, ինքնաճանաչման և ինքնարտահայտման կարևոր գործիք համարելով՝ ցանկանում եմ շարունակական դարձնել կրթվելուս գործընթացը և սովորել Հետք Մեդիա Գործարանում: Համադրելով մասնագիտությունս ու մեծ սերը հատկապես դեպի լուսանկարչություն, ստանալով տեսական և գործնական գիտելիքներ Գործարանում դասավանդվող առարկաներից՝ ցանկանում եմ բանիմաց մասնագետ ու գիտակ դառնալ մեդիայի և դրան հարակից ոլորտներում: