Ապագա քաղաքագետ եմ, բայց դրա մասին մանկուց չէի երազում:
Ծնունդով Լոռիից եմ՝ Դսեղից:
Սովորում եմ երկրորդ կուրսում ու դրան զուգահեռ ինչով ասես զբաղվում եմ: Սիրում եմ լուսանկարել, ԹՈՒՄՈ-ի ուսանող եմ: Հետաքրքրված եմ ֆիլմարտադրությամբ ու մի քիչ էլ նվագում եմ: Մոտ մեկ տարի հաճախել եմ նաև COAF SMART կենտրոն՝ երաժշտության ու կինոյի դասերի:
15 տարեկանից սկսած ինձ տարբեր տեղերում եմ փորձում՝ լրագրությունից մինչև կինո ու երաժշտություն, որ ի վերջո մի տեղը շատ հավանեմ ու այդտեղ էլ մնամ:
Մեդիա Գործարանով առաջին անգամ հետաքրքրվեցի, որովհետև հայտարարության դիզայնը հավանել էի, իսկ դիմեցի, քանի որ կրթական ծրագիրը շատ հետաքրքիր էր ու ապագայի պլաններիս համապատասխան:
Դասավանդվող առարկաներից ամենաշատը սպասում եմ ֆոտոլրագրության, անիմացիայի ու հետաքննական լրագրության դասերին: Ուզում եմ մի տարվա ընթացքում Մեդիա Գործարանում ինչքան հնարավոր է շատ գաղափարներ իրագործել ու ստեղծագործել, որովհետև համալսարանական կյանքում դրա հնարավորությունը այդքան էլ հաճախ չի լինում:
Հույս ունեմ սովորել այնպիսի միջավայրում, որտեղ կմոռանամ, որ սովորում եմ: