Ես Աննա Արզումանյանն եմ, 18 տարեկան։

Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Ավարտել եմ Լիճքի նախ՝ հիմնական, ապա՝ միջնակարգ դպրոցները։ 2019 թվականի սեպտեմբերից սովորում եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Առաջին կուրսից որպես կամավոր աշխատել եմ EVNnews լրատվական կայքում։

Ծանոթ եմ փաստերի ստուգման որոշ գործիքների։

Հետաքննություններ անցկացրել եմ վաղ հասակից։ Բացահայտել եմ ավագ եղբորս կողմից ապօրինաբար քաղցրավենիքի պաշարների օգտագործման բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև իր ավագը լինելու պաշտոնական դիրքի բազմաթիվ չարաշահումներ։

Իրականում հետաքննական լրագրությունը լրագրության չափազանց հետաքրքիր և կարևոր ճյուղ է, մանավանդ երբ սիրում ես բացահայտումներ անել, պարզել ու իմանալ այն, ինչը շատերի համար անհասանելի է, կամ ինչը թաքցնում են հանրությունից։

Հետք Մեդիա Գործարանում սովորելը հնարավորություն կտա զինվել նոր գիտելիքներով, համագործակցել ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների հետ, սովորել գրագետ հետաքննություններ կատարել, ինչու չէ՝ նաև ապագայում ունենալ հետաքրքիր և լավ վարձատրվող աշխատանք։

Սիրում եմ հստակությունը և ճշգրտությունը, տանել չեմ կարողանում ուշանալը, առաջնորդվում եմ «կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք` կլինեմ առաջինը» գաղափարով։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: