Այժմ, արդեն մոտենալով համալսարանական կյանքի ավարտին՝ որոշել եմ հստակեցնել քայլերս ու պատրաստ լինել աշխատաշուկա մտնելու որպես լրագրող, սա հենց այն պատճառներից մեկն է, ինչի համար ցանկանում եմ սովորել Հետք Մեդիա Գործարանում:
2019 թվականի ամռանը մեկնել եմ ԱՄՆ՝ աշխատանքային ծրագրով: Հսկայական փորձ էր, ինչը ինձ հասունացրեց՝ թե՛ որպես մարդ-անհատ, թե՛ որպես ուժեղ լրագրող: Միացյալ Նահանգներում լրագրողների նկատմամբ հասարակության կողմից մեծ հարգանք զգացի, գնահատվում էր լրագրողի գործը, ինչը ինձ ավելի ոգևորեց:
2020 թվականին սկսեցի հետաքրքրվել ինձ համար նոր՝ լոգիստիկայի բնագավառով և ընդունվեցի աշխատանքի:
Հետաքրքիր աշխատանքները շատ են, բայց, ինչպես արդեն ասացի, հստակ որոշման ժամանակն է, և ես ընտրում եմ լրագրությունը: «Հետք»-ի հետ հավես է լինելու: