Մասնագիտությամբ լրագրող եմ: Ամիսներ առաջ ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 1,5 տարի է` աշխատում եմ Infocom-ում, այս ընթացքում իրականացրել եմ հեղինակային 2 ծրագիր` ընտրական իրավունքի թեմայով հարցազրույցների, փոդքասթների ու վիդեոքննարկումների շարք RElection-ը, նաև «Կոռուպցիան Արարատյան արտեզյան ավազանում» հետաքննական ծրագիրը: Այս պահին շարք եմ պատրաստում աշխատանքային իրավունքների թեմայով:

Թեև ի սկզբանե ժուռնալիստիկան ընտրել էի մարզական լրագրող դառնալու համար, սակայն հետագայում առավել հետաքրքրվել ու փորձ եմ ձեռք բերել փաստերի ստուգման եւ հետաքննական լրագրության ոլորտներում: Սովորել եմ «Փաստերի ստուգման հարթակի» եռամսյա դպրոցում, մասնակցել այս թեմաներին վերաբերող դասընթացների Հայաստանում ու Բելառուսում:

 

Ուզում եմ սովորել «Հետք Մեդիա Գործարանում»` մասնագիտական հմտություններս զարգացնելու, հարակից ոլորտներից նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու և ժամանակակից լրագրության բոլոր կարևոր գործիքներին տիրապետող մրցունակ լրագրող դառնալու համար:

Իսկ կյանքում ամենաշատը սիրում եմ ֆուտբոլ, կակտուսներ ու նոր բացահայտումներ անել:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: