Հետաքրքրություններիս դաշտն այնքան անսահմանափակ է, որ ինքս էլ եմ դրանցում խճճվում․ երաժշտությունից մինչև գրականություն, սքեյթբորդինգից մինչև շնաձկագիտություն, կերպարվեստ, կինո, անիմացիա․․․ Ի դեպ, հենց այս վերջինին մոտիկից ծանոթանալու հնարավորությունն էր գրավել Հետք Մեդիա Գործարանին դիմելու համար։ Ինչպես տեսնում ենք՝ բախտս բերեց։
Ունեմ փոդքասթային շոու ու հպարտանում եմ դրա գոյությամբ, կոչվում է «Ձայնամեկուսացում»։ Այն ինձ ավելի շատ է օգնում կենտրոնանալ ձայնային մեդիայի վրա՝ թույլ տալով կողմնորոշվել ապագա մասնագիտացմանս հարցում։