2019թ.-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որ դեռ մանկուց երազանքներիս մասնագիտությանը հասնելու փոքր նպատակներից է եղել։
Շատ եմ սիրում լուսանկարել մարդկանց ու ամեն բան։ Եթե լրագրող ավելի շատ չցանկանայի դառնալ, ապա գուցե լուսանկարչի մասնագիտությունը ընտրեի։ Այժմ ցանկանում եմ այդ երկուսը համատեղել։
2020թ.-ին փորձաշրջան եմ անցել մի քանի լրատվական կայքերում։ Համակուրսեցիներիցս տեղեկացել եմ Հետք Մեդիա Գործարանում սովորելու հնարավորության մասին ու անմիջապես լրացրել հայտը՝ հույս ունենալով, որ մի օր կդառնայի այդ մեծ թիմի անդամը։
Վստահ եմ՝ Հետք Մեդիա Գործարանում նորանոր գիտելիքներ, լավ ընկերներ ու մեծ ձեռքբերումներ են ինձ սպասվում։