Մասնակցել եմ Հարավային Կորեայի Յոնսե համալսարանի կորեերենի օնլայն լեզվի կուրսերին: 2018թ.-ին ստեղծել եմ «Earth A» խումբը, 2020-ին՝ լքել այն:
Հետաքրքրված եմ վլոգինգով և ունեմ իմ վլոգը: Թղթակցել եմ տարբեր կայքերի: 2018թ.-ից աշխատում եմ TV ալիք շաբաթաթերթում: 2019թ.-ից աշխատում եմ Cool լեզվի կենտրոնում (դասավանդում եմ
կորեերեն): Թղթակցում եմ հարավկորեական Korea.net կայքին, ինչպես նաև K-Influencer ակադեմիայի անդամ եմ:
Պետք է կարողանալ մասնագիտությունը դարձնել գործիք և ոչ թե հակառակը: Ցանկանում եմ սովորել Հետք Մեդիա Գործարանում մասնագիտական աճի համար, որպեսզի կարողանամ գրել հոդվածներ, որոնք ոչ միայն կբարձրաձայնեն խնդիրները, այլև կգտնեն դրանց լուծումը: