Ես անկախ հետազոտող եմ մշակութային մարդաբանության ոլորտում։

Այս գիտակարգին առնչվող երկու կրթական ծրագրով եմ սովորել (2015-2017թթ․ Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մշակութային մարդաբանության ֆակուլտետում, 2012-2014 թթ․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության բաժնում)։

 Մինչ այդ՝ 2006-2010 թթ․, սովորել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ֆակուլտետում։

Հետազոտական թեմատիկ հետաքրքրություններս լայն են և ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ հիշողության մարդաբանություն (խորհրդային շրջանի բռնություններ, սիբիրյան աքսորի բանավոր պատմությունների և առօրյայի ուսումնասիրություններ), քաղաքի մարդաբանություն (Երևանի հանրային տրանսպորտ, բակեր, Գյումրիի քաղաքային մշակույթ, հանրային տարածքներ ևն), մշակութային ժառանգություն, տուրիզմ։

Մասնակցել եմ տարաբնույթ կրթական ծրագրերի, ամառային դպրոցների, միջազգային կոնֆերանսների, դաշտային հետազոտական աշխատանքներ եմ կատարել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, Արցախում, Սանկտ Պետերբուրգում, Տոմսկում, Բառնաուլում, Թբիլիսիում և Բոլնիսիում։

Այժմ ներգրավված եմ մի քանի հետազոտական նախագծերում, ինչպես նաև զբաղվում եմ անձամբ ինձ հետաքրքրող թեմաների ուսումնասիրություններով։ Այլ ոլորտներին առնչվող գիտելիքները, որպես կանոն, լրացնում եմ կա՛մ ինքնակրթությամբ, կա՛մ այլընտրանքային կրթական ծրագրերի միջոցով։

Հետք Մեդիա Գործարանում փորձելու եմ համադրել հետազոտվող նյութի հետ աշխատելու գիտական և լրագրողական մոտեցումները թե՛ մեթոդի, թե՛ վերլուծական գործիքների կիրառման առումով։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: