Մասնակցել եմ «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին և հասել եզրափակիչ փուլ: Սիրում եմ ճանապարհորդել և մասնակցել եմ մի քանի ամառային ճամբարների Եվրոպայում՝ ձեռք բերելով միջմշակութային շփման և փոխանակման մեծ փորձ։
Լինելով ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցի աշակերտ՝ անչափ սիրում եմ մեդիա ոլորտը, որին ծանոթացել եմ Թումոյում։ Ունեմ որոշ հրապարակված հոդվածներ ու հարցազրույցներ, որոնցից մի քանիսը տեղ են գտել 17.am-ում։
Հետք Մեդիա Գործարանում ուզում եմ սովորել ոլորտում մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելու և ինչու չէ՝ նաև մեդիա ոլորտը բարելավելու, ժամանակին ավելի համընթաց քայլող դարձնելու համար։