Ես Լիլիթն եմ։ 2014 թվականին ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին։ 2015 թվականից աշխատում եմ սպասարկման ոլորտում։ 2014-ին նկարահանել եմ առաջին խաղարկային կարճամետրաժ ֆիլմս՝ «Կարոտը»: 2019-ին նկարահանել եմ իմ առաջին դոկումենտալ ֆիլմը, որը կոչվում է «Տունը»: Որպես ֆրիլանսեր՝ լուսանկարել եմ տարբեր իրադարձություններ։ Հետք Մեդիա Գործարանում լինելու եմ ուսանող։ Անհամբեր սպասում եմ նոր գիտելիքներ ձեռք բերելուն։