Կրթությամբ կովկասագետ եմ, մագիստրոս ու վստահ եմ, որ սա դեռ առաջին մագիստրոսական աստիճանս է։  Զբաղվում եմ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական  և  մշակութային խնդիրներով։  Հետազոտական դաշտումս այս պահին առաջատար է ազգայնականության ծագումը Վրաստանում և Հայաստանում:

Մասնակցել եմ մասնագիտական մի շարք ծրագրերի, որոնցից լավագույնը համարում եմ «Հազարաշեն» ազգաբանական կենտրոնի հետ կատարած բանավոր պատմությունների հավաքագրման աշխատանքը և գրքի ստեղծումը, որի նպատակն է ներկայացնել Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների ենթարկված ընտանիքների պատմությունները։ 


Ունեմ կամավորական մեծ փորձ․ Armenian Progressive Youth ՀԿ-ի կամավոր  եմ։ Եղել եմ երիտասարդական Armenian Youth Empowerment Fund-ի աշխատանքների ղեկավարը։ Ունեմ միջազգային և տեղական մի շարք ծրագրերի մասնակցության փորձ։ Ունեմ նաև իրականացրած նախագծեր, ինչպես նաև նախագծեր, որոնք մի օր իրականացնելու եմ։ 


Անչափ սիրում եմ լուսանկարել․ մի օր ունենալու եմ իմ ֆոտո-նախագիծը, որի նպատակն է լինելու ցուցադրել Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ժողովուրդներին այլ դիտանկյունից։ 


Շատ եմ սիրում կարդալ, լսել մտքեր և նկարել դատարկ ապակե շշերի վրա։ 

Սիրում եմ մոտիվացնել մարդկանց և կենդանացնել անպիտան իրերը։ 


Չեմ հավատում ճակատագրին, ընտրյալների և այլ հիմար բաների, որոնք ստիպում են մարդկանց հանձնվել։ Սիրում եմ կրկնել, որ մենք ենք ստեղծում մեզ․ մենք մեր երկարատև աշխատանքի արդյունքն ենք։ 


Շատ եմ սիրում սովորել․ սովորելը անվերջ պրոցես է․ եթե քեզ թվում է, որ դու ամեն ինչ գիտես, ապա տվյալ սենյակը/միջավայրը փոխելու ժամանակն է։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: