Լրագրությամբ հետաքրքրվում եմ 2016-ից, երբ ստեղծվեց Alpen-Kaukasus Kurier գերմանալեզու ուսանողական ամսագիրը, և ես սկսեցի թղթակցել դրան։ Այժմ նաև ամսագրի աշխատանքների համակարգմամբ զբաղվող թիմի անդամ եմ։
2019-ի մայիսից սկսեցի փորձաշրջան անցնել «ՍիվիլՆեթ» առցանց լրատվական ալիքում, որտեղ և 2019-ի դեկտեմբերից անցա մշտական աշխատանքի։ Հիմնականում զբաղվում եմ բնապահպանական, կրթական և մշակութային թեմաների լուսաբանմամբ։
Ցանկանում եմ սովորել Հետք Մեդիա Գործարանում, քանի որ դա կլրացնի ոլորտում կրթություն չունենալու բացը։ Հետևելով «Հետք»-ի աշխատանքին՝ կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է՝ աշխատելու պրոֆեսիոնալ թիմի հետ և զարգացնելու որակյալ մեդիա արտադրանք ստեղծելու հմտություններս։