Ես Թերզյան Մարիամն եմ։


1998-2010թթ հաճախել եմ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն՝ նկարչության ու քանդակի բաժին։ Զուգահեռ ստացել եմ երաժշտական կրթություն ջութակի բաժնում։ Ավարտել եմ Հակոբ Կոջոյանի
անվան արվեստի հանրակրթական դպրոցը, որից հետո 2012թ․-ին ընդունվել եմ Գեղարվեստի պետական ակադեմիա, բայց չբավարարվելով կրթական համակարգի որակով՝ 2 ամիս հետո դուրս եմ եկել։

2011թ.-ին մասնակցել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Մենք ենք» հեռուստանախագծին՝ նախատեսված երիտասարդ լրագրողների համար։


2012թ․-ից սկսել եմ ներգրավվել քաղաքացիական ակտիվիզմում։ Մասնակցել եմ մի շարք միջազգային ծրագրերի՝ բնապահպանական և սոցիալական խնդիրներին նվիրված։ Տարիներ շարունակ կամավորել եմ մի շարք հասարակական կազմակերպություններում։


Մինչև 2015 թվականը հիմնականում աշխատել եմ որպես freelancer՝ կատարելով գրքերի և պատերի նկարազարդում, քանդակների ստեղծում։ 2015-2018թթ․ սկսել եմ զբաղվել գրաֆիկ դիզայնով մասնավոր կազմակերպություններում և Joomag-ում։


2018թ․-ից սկսել եմ զբաղվել լուսանկարչությամբ։ 2019թ-ին մասնակցել եմ #Bridgingstories տարածաշրջանային ֆոտոլրագրության դասընթացին, որի արդյունքում սկսել եմ խորապես հետաքրքրվել վավերագրական լուսանկարչությամբ, ապագայում տեսնում եմ ինձ որպես ֆոտոլրագրող, որով էլ պայմանավորված է ցանկությունս՝ դառնալ Հետք Մեդիա Գործարանի ուսանող։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: