
2016 թվականին աշխատել եմ «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամում որպես «Լուսանկարչության կրտսեր հետազոտող», որտեղ հիմնականում զբաղված եմ եղել տարբեր ամսագրերում հայկական լուսանկարչության պատմությանը վերաբերող կարևոր նյութերի հավաքագրմամբ և տարեգրության ստեղծմամբ՝ լուսանկարչության հայտնագործումից ի վեր:
2017-2019թթ. աշխատել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որպես ուսուցանող մարզիչ, որտեղ էլ հնարավորություն ունեցա մասնակիցը լինել հիմնականում մեդիա արտ ոլորտներին առնչվող դասընթացներին ու ծանոթանալ տարբեր ծրագրերի:
2019-2020թթ. իմ հաջորդ աշխատանքային վայրում՝ «ՌԶԳ» ՀԿ-ում, ես աշխատեցի որպես մուլտիմեդիա մասնագետ, որի ընթացքում էլ շրջագայել եմ Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում և ինձ համար բացահայտել նոր լանդշաֆտներ ու վայրեր:
Իսկ Հետք Մեդիա Գործարանում սովորելու ամենամեծ շարժառիթն այն է,, որ ցանկանում եմ ստեղծել պատմություններ մուլտիմեդիա ձևաչափով և ձեռք բերել վիզուալ պատում ստեղծելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: