Կրթությամբ ռազմական հոգեբան եմ։ Սովորել եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Ավարտել եմ 2017 թվականին։
Վերջին 4 տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ հասարակական կյանքում։ Հայաստանում ինձ հուզող թեմաներն են՝ կրթությունը, մարդու իրավունքները, խաղաղաշինությունը, բնապահպանությունը և մշակույթը, որոնց հետևելով էլ կամավորական հիմունքներով աշխատել եմ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում՝ որպես ծրագրերի համակարգման թիմի անդամ, իրականացրել եմ մի քանի մարզային տեղեկատվական ծրագրեր, կամավորել եմ AEGEE-Yerevan-ում, «Հոդված 3» ակումբում, Հայաստանում «Մարդու իրավունքների» փառատոնին և «Արևորդի» բնապահպանական կինո-փառատոնին։
Շուրջ 3 տարի դիտորդական առաքելություն եմ իրականացրել ՀՀ գրեթե բոլոր համապետական և ՏԻՄ, ԱՀ 2019 թվականի ՏԻՄ և համապետական ընտրություններում։
Հետք Մեդիա Գործարանում ուզում եմ սովորել ոչ միայն լրագրությամբ և մեդիա ոլորտով հետաքրքրված լինելու պատճառով, այլ նաև որակյալ և հետաքրքիր մեթոդներով կրթվելու համար։