Ես Նարեկ Ալեքսանյանն եմ, ապագա լրագրող։ 


2007-2016թթ․ սովորել եմ Գյումրու Թիվ 28 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2016-2019թթ. սովորել եմ Գյումրու առաջին արհեստագործական ուսումնարանում։ 2019 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որտեղ և մինչև հիմա սովորում եմ։

Սիրում եմ կամավորությունը և ոչ ֆորմալ կրթությունը։ Կամավոր եմ եղել Շիրվանյան Երիտասարդական Կենտրոնում, ինչպես նաև «Հարթակ Փառատոնի», «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» և այլ միջոցառումների ժամանակ։

Մասնակցել եմ «Հոդված 3» ակումբի «Հակակոռուպցիոն ճամբարին», Գյումրի ինֆոտան «Մեդիագրագիտություն» և քննադատական մտածողության վեցամսյա դասընթացին, «Ministry of Emergency Situations» and «Japan International Cooperation Agency» – Student Journalists Workshop for Disaster Risk Reduction-ին, Erasmus+ – Informed Citizens Via Media Literacy Exchange-ին և այլ ոչ ֆորմալ կրթական դասընթացների և ճամբարների։


Հետքում սովորելու ցանկությանս հիմնական պատճառը լավ մեդիապրոդուկտ ստեղծող մասնագետ դառնալն է, ինչպես նաև սովորել այն, ինչը չենք սովորում համալսարաններում։ Ցանկանում եմ նաև լավ ընկերներ ձեռք բերել և սովորելուն զուգահեռ հիշարժան ժամանակ անցկացնել։

Աշխատանքներ

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: