Զուգահեռ եղել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիացուցահանդեսի կամավոր, ուսումնասիրել և առանձնացրել եմ տպագիր մամուլում հանդիպող պրոպագանդայի, ատելության խոսքի, հակաքարոզչության դեպքեր: Այս տարվա մարտին նույն մեդիացուցահանդեսի ղեկավարի օգնականն եմ եղել:
Տարեսկզբին «Ա1+» լրատվական կայքում սկսել եմ պրակտիկա, լուսաբանել եմ ասուլիսներ և պատրաստել հեղինակային նյութեր:
Այս տարիների ընթացքում մասնակցել եմ տեղական և միջազգային լրագրողական դասընթացների, դրանց շրջանակներում ստեղծել ինչպես տպագիր, այնպես էլ վիդեո և աուդիո բովանդակություն:
Կարծում եմ և լիահույս եմ, որ Հետք Մեդիա Գործարանը լավագույնս կարող է շարունակել այս ճանապարհը՝ օգնելով զարգանալ և լինել առավել պատրաստված: