Երաժիշտ եմ, դաշնակահար: Ավարտել եմ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան:

Դպրոցական տարիներից մասնակցել եմ վարպետության դասերի, հանրապետական, միջազգային մրցույթների, ունեմ մրցանակներ: 2010-ին համերգներով եղել եմ ԱՄՆ-ի, Կանադայի մի շարք քաղաքներում, Թիֆլիսում:


Նվագել եմ ակադեմիական, ժամանակակից ակադեմիական երաժշտություն՝ որպես սոլիստ, կամերային երաժիշտ և նվագակցող:


2017-ից, նաև երաժշտության իմպրովիզացիոն փորձարկումներ եմ ունեցել,

Contemporary Sound Orchestra (Pots and Drums) խմբի անդամ եմ: Մասնակցել եմ տարբեր փերֆորմանսների:


Ուսանողական տարիներին՝ սկսած 2013 թ.-ից, մասնակցել եմ քաղաքացիական
շարժումների:


Վերջին տարիների ստեղծագործական փնտրտուքներս բերեցին ինձ Հետք Մեդիա Գործարան:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: