Ես լրագրող եմ։ Մասնագիտական կարիերաս սկսել եմ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրում։ Սիրում եմ հեռուստատեսությունը․ այն ինձ համար նման է հաճելի ճահճի։

Ուսանողական տարիներին թղթակցել եմ նաև մի շարք պարբերականների։

2014-2015թթ. սովորել եմ «Արտ էջ» հաղորդավարական դպրոց-ստուդիայում, իսկ 2014-2018 թվականներին՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Մասնակցել եմ մասնագիտական մի շարք սեմինարների։


Լրագրությունն ինձ համար կյանքի մասնագիտություն է։ Դրա շնորհիվ առնչվում եմ բազմազան ոլորտների հետ։


Սիրում եմ մասնագիտությունս օրվա 24 ժամերին։ Միշտ երազել եմ ունենալ աշխատանքային այնպիսի լարված գրաֆիկ, որ նույնիսկ «շնչելու» ժամանակ չունենամ։ Սիրում եմ ակտիվ կենսակերպը, իսկ լրագրությունն ինձ միշտ օգնում է մնալ տեմպի մեջ։


Չեմ պատկերացնում կյանքս առանց ժամանակի կառավարման (Time management)։ Արթնանալուց սկսած մինչև օրվա ավարտ ժամ առ ժամ պլանավորում եմ։ Դա ինձ օգնում է ճիշտ ժամանակին հասցնել ամեն ինչ։


Նպատակս շարունակ ինքնակատարելագործվելն է․ հենց այդ պատճառով էլ ուրախ եմ Հետք Մեդիա Գործարանի ուսանողը լինելու համար։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: