Ուսանողական տարիներից սկսած` մասնակցել եմ տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների, ինչպես նաև իրականացրել եմ սեփական հետազոտություններ։ Արվեստի սոցիոլոգիան, վիզուալ մարդաբանությունը, քաղաքային և հետխորհրդային տարածաշրջանի ուսումնասիրությունները հիմնական մասնագիտական հետաքրքրություններիս շրջանակն են կազմում։
Ակադեմիական զբաղվածությունից բացի՝ եղել եմ նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության անդամ, կամավոր` տարբեր հասարակական հարթակներում, ինչպես նաև մասնակցել եմ միջազգային ուսանողական միջոցառումների։
Այժմ աշխատում եմ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես հետազոտող և պրոդյուսերի օգնական։
Միշտ հետաքրքրվել եմ լրագրությամբ և չնայած տարբեր հարթակներում հրատարակված հոդվածներին՝ լրագրության ոլորտ նոր եմ մուտք գործում։
Բացի գրելուց` շատ սիրում եմ նաև կարդալ, զբաղվել սիրողական լուսանկարչությամբ, ճամփորդել։
Հետք Մեդիա Գործարանը համարում եմ յուրահատուկ հարթակ, որտեղ լավագույն մասնագետների օգնությամբ մեծ ցանկություն ունեմ բացահայտել մեդիա ոլորտը իր տարբեր դրսևորումներով՝ հետագայում դրա մի մասը դառնալու նպատակով։