Քաղաքացիական ակտիվությունը, բողոքի ակցիաներին և ցույցերին պարբերաբար մասնակցությունս ինձ մղեց դեպի լրագրություն, ու հատկապես այդ շրջանում կարևորեցի այս մասնագիտությունը հասարակության շահերին ծառայեցնելու, դրա միջոցով տարբեր խնդիրներ բարձրաձայնելու գաղափարը: Լրագրողական կրթությունս ստացել եմ Վ. Բրյուսովի անվան լեվահասարակագիտական համալսարանում:
Ինչո՞ւ ցանկացա սովորել Հետք Մեդիա Գործարանում։ Վստահ եմ՝ բոլորս միշտ սովորելու և գիտելիքները հարստացելու տեղ ունենք, և հատկապես «Հետք»-ի դպրոցն անցնելը, կարծում եմ, ցանկացած լրագրողի համար իր մասնագիտական կյանքում կարևոր ներդրում է: Անչափ ուրախ եմ, որ Հետք Մեդիա Գործարանի 30 ուսանողներից մեկն եմ: