2019 թվականի վերջից համակարգում եմ Հետք Մեդիա Գործարանի աշխատանքները։ Ես պատասխանատու եմ Մեդիա Գործարանի աշխատանքների բնականոն ընթացքի և կազմակերպման համար։ 

 

Հետք Մեդիա Գործարանում համակարգում եմ նաև Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի աշխատանքները։

2018-2019 թվականներին աշխատել եմ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունում, որտեղ զբաղվել եմ վիքիակումբների համակարգմամբ։ Վիքիակումբները ոչ ֆորմալ կրթության օղակներ են, որոնք հնարավորություն են տալիս Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի միջոցով ինքնակրթվել և դառնալ ազատ գիտելիքի դեսպաններ։ 

 

Մասնակցել և համակարգել եմ միջազգային կրթական մի քանի նախագծեր։ Արդեն երկար տարիներ զբաղվում եմ առցանց կամավորությամբ։ Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրներից եմ։

 

2020 թվականից նաև «Հետք» առցանց պարբերականի լրագրող եմ, որտեղ հիմնականում լուսաբանում եմ միջազգային անցուդարձը։ 

 

2012-2018 թվականներին սովորել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում, իսկ այնուհետև՝ «Հանրային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրում։ 

 

2018-2019 թվականներին սովորել եմ նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Ոչ առևտրային հատվածի կառավարում» հետբուհական ծրագրում։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: