Կրթությամբ ֆիզիկոս եմ, մասնագիտությամբ՝ ծրագրավորող։ 

 

Որպես ծրագրավորող՝ մշակել եմ ծրագրային լուծումներ մի քանի տասնյակ մեդիա նախագծերի համար։

 

Բացի ծրագրավորելուց, երկար տարիներ զբաղվել եմ նաև դասավանդելով։ 

Աշխատել եմ ԹՈՒՄՈ֊ում, Արեգնազան Կրթահամալիրում և այլ կրթական կենտրոններում։ ԹՈՒՄՈ֊ում ակտիվ ներգրավված եմ եղել նաև ուսումնական բովանդակության ստեղծվման պրոցեսում։ 

 

Սիրում եմ կարդալ ծանր ու հաստ գրքեր ։)՝ հատկապես փիլիսոփայության և հոգեբանության վերաբերյալ։ 

 

Մելոման եմ։ Անարխիստ եմ։ Գնոստիկ եմ։

 

Հետք Մեդիա Գործարանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետն եմ, օգնելու եմ թիմին, դասախոսներին և ուսանողներին ծրագրային լուծումներ տալ ստեղծվող մեդիա արտադրանքին։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: