Մասնագիտությամբ լրագրող եմ, համակարգում եմ Հետք Մեդիա Գործարանի ներկայացվածությունը սոցիալական մեդիայում։ Հետք Մեդիա Գործարանն ինձ համար նախ և առաջ որակյալ, արժեքավոր և պահանջված մեդիաարտադրանք ստեղծելու հարթակ է։ 

2009-2011 թվականներին սովորել եմ Հայաստանի ժուռնալիստների միության «Պատանի ժուռնալիստ» դպրոցում, որտեղ ստացել եմ լրագրության հիմնարար գիտելիքներ։

2012-2017 թվականներին, ուսումս շարունակել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել եմ գերազանցությամբ։ Շատ եմ կարևորում լրագրողի և առհասարակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների աշխատանքը, քանի որ այն մեծ դեր ունի տեղեկացված և կրթված հասարակություն ձևավորելու գործում։ 

 

Որպես լրագրող աշխատել եմ «Առավոտ» օրաթերթի առցանց խմբագրությունում, լուսաբանել եմ երիտասարդներին հուզող թեմաներ։ Թղթակցել եմ նաև «Հետք» և «Նոր միտք» առցանց պարբերականներին։

2014-2020 թվականներին աշխատել եմ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունում՝ որպես հաղորդակցության և սոցիալական մեդիայի պատասխանատու և համակարգել եմ կազմակերպության ներկայացվածությունը սոցիալական ցանցերում։ 

 

2012 թվականից խմբագիր եմ հայալեզու ամենամեծ հանրագիտարանում՝ Վիքիպեդիայում։ Կամավորությունն ինձ համար հաճելին և օգտակարը համատեղելու միջոց է, իսկ Վիքիպեդիայի պարագայում՝ գիտելիք փոխանցելու և ստանալու։

 

Վարում եմ նաև «Հետք» առցանց պարբերականի էջերը սոցիալական մեդիայում։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: