
Ես ֆոտոլրագրող եմ, Հետք Մեդիա Գործարանի վիզուալ բովանդակության ստեղծման պատասխանատուն։
2012 թ․-ից աշխատում եմ «Հետք»-ում՝ որպես ֆոտոլրագրող։ 2018 թ․-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում եմ ֆոտոլրագրություն։
Դասավանդել եմ նաև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։
2018-2019 թթ-ին լուսանկարել եմ Կադաստրի պետական կոմիտեի և կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» աշխատանքները և իրադարձությունները։ Որպես լուսանկարիչ՝ համագործակցում եմ նաև «Հայնրիխ Բյոլ» և «Ուրբանլաբ» հիմնադրամների հետ։
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան։ Մասնակցել եմ «4 պլյուս» ֆոտոգործակալության կազմակերպած վեցամսյա լուսանկարչական դասընթացին։
2015 և 2018 թվականներին իմ համահեղինակած նյութերի համար ստացել եմ «Թվապատում» լրագրողական մրցանակ՝ «Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում:
2015 թ․-ին «Էլեկտրիկ Երևանի»-ի ցույցերին արված լուսանկարս հայտնվել է Նյու Յորք Թայմսի օրվա լուսանկարներ շարքում։
2019 թ․-ին Երևանի մամուլի ակումբի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը ստացել եմ Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակ։
Մասնակցել եմ Կիևում անցկացված «Մարդիկ։ Տարածքներ։ Գործընթացներ» խորագիրը կրող միջազգային ֆոտոցուցահանդեսին։