Ինչ ենք սովորում

Հետք Մեդիա Գործարանում սովորում ենք 6 հիմնական առարկա` հետաքննական լրագրություն և փաստերի ստուգում, տվյալների լրագրություն և վիզուալացում, մոբայլ լրագրություն, անիմացիա, ֆոտո և վիդեո լրագրություն, ինչպես նաև էթիկա և մեդիա օրենսդրություն։

Հետաքննական լրագրություն և փաստերի ստուգում
Տվյալների լրագրություն և վիզուալացում
Ֆոտո և վիդեո լրագրություն
Մոբայլ լրագրություն
Անիմացիա
էթիկա և մեդիա օրենսդրություն

Հետաքննական լրագրություն և փաստերի ստուգում

Սովորելու ենք ընտրել հետաքննությունների թեմաներ, գտնել աղբյուրներ և օգտվել տեղեկատվության բաց ռեսուրսներից և ֆինանսական փաստաթղթերից։ Ուսումնասիրելու ենք հետաքննական մեթոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել պաշտոնյաների չհայտարարագրած ունեցվածքը և ընկերությունների իրական սեփականատերերին։ Հետևելու ենք պետական գնումներին և պայմանագրերին, գրելու ենք կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքների մասին։

 

Փաստերի ստուգման գործիքների և ռեսուրսների կիրառմամբ կկարողանանք վերստուգել տեղեկատվության ճշգրտությունը և հրապարակել միայն արժանահավատ, ստուգված նյութեր։ Կսովորենք տարբերակել հնացած և թարմ տեղեկատվությունը, զատել կարևոր ինֆորմացիան բամբասանքներից և միտումնավոր ստեղծվող կեղծ տեղեկատվությունից։

 

Ընթերցանություն

 

  • Գրքեր
  • Փոդքասթներ
  • Հոդվածներ

Համակարգիչների կամ համակարգչային ծրագրերի կիրառություն

 

Առաջին շաբաթվա ընթացքում դասախոսը կներկայացնի անհրաժեշտ համակարգչային ծրագրերի և հաշիվների ցանկը։

 

Բոլոր ուսանողների համար հասանելի կլինեն համակարգիչներ և տեսաձայնագրող սարքեր։

 

Հանձնարարություններ

 

  • Ֆիլմերի դիտում
  • Հայտնի հետաքննությունների համառոտ գրախոսություն
  • Կիսամյակային վերջնական/ամփոփիչ հոդվածի հրապարակում

Տվյալների լրագրություն և վիզուալացում

Սովորելու ենք օգտվել տվյալների շտեմարաններից, ինչպես նաև ձեռք ենք բերելու տվյալների հավաքագրման, դասակարգման, ֆիլտրման, վերլուծման և մեկնաբանման հմտություններ։ Ուսումնասիրելու ենք վիզուալացման ինտերակտիվ մեթոդներն ու գործիքները՝ խաղարկային և դյուրընթեռնելի պատմություն պատմելու համար։

 

Դասընթացի ընթացքում ուսումնասիրելու ենք լրագրության հաշվետվողականության և սոցիալական պատասխանատվության տեսությունը։ Ուսանողները ծանոթանալու են նաև Computer Assisted Reporting-ի (համակարգչային ծրագրերի և լեզուների կիրառումը՝ տվյալներ հավաքելու և վերլուծելու գործում) պատմությանը։

 

Տվյալների վիզուալացման դասընթացի շրջանակներում ձեռք ենք բերելու նաև տվյալների ոչ մանիպուլյատիվ, գրագետ և ազդեցիկ կերպով պատկերավորման հմտություններ։ 

 

Ընթերցանություն

 

  • Գրքեր
  • Էլեկտրոնային ձեռնարկներ 
  • Զեկույցներ
  • Գիտական հոդվածներ
  • Փոդքասթներ

 

Համակարգիչների կամ համակարգչային ծրագրերի կիրառություն

 

  • R, SQL, Excel, 
  • Քարտեզագրման գործիքներ, 
  • Adobe Illustrator

Բոլոր ուսանողների համար հասանելի կլինեն համակարգիչներ և տեսաձայնագրող սարքեր։

 

Հանձնարարություններ

 

  • Տվյալների հավաքագրում և շտեմարանների կազմում
  • Հավաքագրված տվյալների մշակում, դասակարգում և վերլուծություն
  • Կիսամյակային վերջնական/ամփոփիչ հոդվածի հրապարակում

Ֆոտո և վիդեո լրագրություն

Ուսումնասիրելու ենք պատկեր ստեղծելու նրբությունները: Կարողանալու ենք ինքնուրույն խմբագրել լուսանկարներն ու տեսանյութերը՝ դրանք վերածելով ֆոտո/վիդեո պատմությունների։ 

 

Փորձելու ենք մուլտիմեդիա պատմություններ պատմել, ծանոթանալու ենք տեսանկարահանող սարքերի առանձնահատկություններին, լույսի և ստվերի գրագետ կիրառությանը, ինչպես նաև ազդեցիկ և խոսուն կադր ստանալու հմտություններին: Ուսումնասիրելու ենք լավագույն ֆոտո և վիդեո պատմությունները, վերլուծելու ենք դրանց բովանդակային և տեխնիկական կատարման նրբությունները։

 

Ընթերցանություն 

 

Առաջին շաբաթվա ընթացքում դասախոսը կներկայացնի անհրաժեշտ գրականության ցանկը։

 

Համակարգիչների կամ համակարգչային ծրագրերի կիրառություն

 

  • Adobe Photoshop, Premiere Pro, After Effects, Illustrator 
  • օնլայն այլ  գործիքներ

Բոլոր ուսանողների համար հասանելի կլինեն համակարգիչներ և տեսաձայնագրող սարքեր։

 

Հանձնարարություններ

 

  • Ֆոտոպատմություններ
  • Վիդեո պատմություններ
  • Հետք Մեդիա Գործարանի միջոցառումների նկարահանում
  • Ամփոփիչ հանձնարարություն՝ մուլտիմեդիա վավերագրական աշխատանք

Մոբայլ լրագրություն

Սմարթֆոնը մեդիա արտադրանք ստեղծողի հիմնական գործիքն է դարձել։ Ժամանակն է ծանոթանալ հեռախոսային հավելվածներին, որոնք հեշտացնում են ամենօրյա լուսաբանման գործը։ Սովորելու ենք գործածել նկարահանման, մոնտաժի, տեքստի մշակման հեռախոսային հավելվածներ։ Ուսումնասիրելու ենք սմարթֆոնի միջոցով պատմություններ պատմելու և սոցիալական ցանցերում դրանք տարածելու առանձնահատկությունները։ 

 

Ուղիղ հեռարձակումներով լուսաբանելու ենք օրակարգային թեմաներ և իրադարձություններ։ Երկար հետաքննությունները վերածելու ենք մոբայլ պատմությունների՝ խորքային ուսումնասիրությունները հասանելի դարձնելով հասարակության ավելի լայն և երիտասարդ շերտերին։ 

 

Ընթերցանություն 

 

Առաջին շաբաթվա ընթացքում դասախոսը կներկայացնի անհրաժեշտ գրականության ցանկը։

 

Ծրագրերի կիրառություն 

 

KineMaster, Ferrite, Teleprompter

 

Բոլոր ուսանողների համար հասանելի կլինեն սմարթֆոններ։

 

Հանձնարարություններ

 

  • Հետաքննությունների փոխակերպում մոբայլ պատմությունների
  • Ուղիղ եթերներ
  • Հետք Մեդիա Գործարանի միջոցառումների լուսաբանում սոցիալական մեդիայում
  • Ամփոփիչ աշխատանք՝ մոբայլ պատմություն

էթիկա և մեդիա օրենսդրություն

Մտքերի փոխանակում, կարծիքների բախում, քննադատական մտածողության խրախուսում, էթիկական դիլեմաների վերլուծություն․ այս դասընթացը սովորեցնելու է մտածել։ 

 

Ուսումնասիրելու ենք, թե ինչպես են հատվում և սահմանազատվում էթիկան և օրենքը՝ որպես մեդիա միջավայրը կարգավորող երկու սկզբունքային ճյուղեր:

 

Ընթերցանություն 

 

  • Ընթերցանություն և քննարկումներ լսարանում
  • Միջազգային և տեղական նախադեպերի ուսումնասիրություն
  • Հոդվածներ էթիկական երկընտրանքների մասին

 

Հանձնարարություններ

 

  • Գրախոսություններ նախադեպերի վերաբերյալ
  • Ֆիլմերի դիտում և քննարկում
  • Ամփոփիչ աշխատանք՝ դիլեմայի կամ նախադեպի մանրամասն վերլուծություն

Անիմացիա

Քանի որ սիրում ենք տեխնոլոգիայի, արվեստի և մեդիա բովանդակության համատեղումը, կսովորենք ստեղծել իլյուստրացիաներ և անիմացիաներ, որոնց միջոցով դժվարամատչելի տեղեկատվությունը կներկայացնենք անիմացիայի միջոցով։ 

Դասընթացի ընթացքում սովորելու ենք կիրառել իլյուստրացիա պատկերող և անիմացիայի վերածող գործիքներ։ Ուսումնասիրելու ենք լրագրողական նյութերում դրանց կիրառության ձևերը։ 

 

Ընթերցանություն 

 

Առաջին շաբաթվա ընթացքում դասախոսը կներկայացնի անհրաժեշտ գրականության ցանկը։

 

Համակարգիչների կամ համակարգչային ծրագրերի կիրառություն 

 

Adobe Premiere Pro, Illustrator, After Effects

 

Բոլոր ուսանողների համար հասանելի կլինեն համակարգիչներ՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ։

 

Հանձնարարություններ

 

  • Հետք Մեդիա Գործարանի սոցիալական ցանցերի համար իլյուստրացիաներ
  • Կարճ թեմատիկ անիմացիաներ
  • Ամփոփիչ աշխատանք՝ իլյուստրացիոն շարք կամ անիմացիա

Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: