Արտակ Կոլյան

Կրթությամբ ֆիզիկոս եմ, մասնագիտությամբ՝ ծրագրավորող։ 

 

Որպես ծրագրավորող՝ մշակել եմ ծրագրային լուծումներ մի քանի տասնյակ մեդիա նախագծերի համար։

 

Բացի ծրագրավորելուց, երկար տարիներ զբաղվել եմ նաև դասավանդելով։ 

Աշխատել եմ ԹՈՒՄՈ֊ում, Արեգնազան Կրթահամալիրում և այլ կրթական կենտրոններում։ ԹՈՒՄՈ֊ում ակտիվ ներգրավված եմ եղել նաև ուսումնական բովանդակության ստեղծվման պրոցեսում։ 

Սիրում եմ կարդալ ծանր ու հաստ գրքեր ։)՝ հատկապես փիլիսոփայության և հոգեբանության վերաբերյալ։ 

 

Մելոման եմ։ Անարխիստ եմ։ Գնոստիկ եմ։

Ես դասավանդելու եմ տվյալների վիզուալացում Հետք Մեդիա Գործարանում, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետն եմ, օգնելու եմ թիմին և ուսանողներին ծրագրային լուծումներ տալ ստեղծվող մեդիա արտադրանքին։ 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: