Իլյուստրատոր և անիմատոր եմ։ Շուրջ 6 տարի է՝ աշխատում եմ որպես ֆրիլանսեր այս ոլորտում։
Վերջին տարիներին աշխատել եմ KASA Fondation Humanitaire Suisse, Birthright Armenia, Wikimedia Armenia, Child Protection Network of Armenia և այլ կազմակերպությունների հետ։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատել եմ 3 տարի՝ որպես անիմացիայի դասընթացավար։ Այդ տարիներին մի խումբ ուսանողների հետ 2D անիմացիոն ֆիլմ ենք ստեղծել։
Habrban Music-ի հիմնադիրը և մեդիա թիմի ղեկավարն եմ։ Այս ծրագիրն օնլայն հարթակ է, որտեղ լուսաբանում ենք Հայաստանի և արտասահմանյան ընդհատակյա երաժշտական խմբերի գործունեությունը։ Հիմնական ծրագրերը, որոնք իրականացրել ենք Habrban Music-ի շրջանակներում՝ երաժիշտների հետ հարցազրույցներն ու երաժշտական օնլայն սեսիաներն են (music sessions):
Որպես կամավոր եղել եմ Psy-Camp հոգեբանական չկոնֆերանսի համահիմնադիրներից և մեդիա թիմի ղեկավարը։