Ստեփան Խաչատրյան

Ես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) և ջրային ռեսուրսների մասնագետ եմ։

Կրթությունս սկսել եմ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետից (2004-2010), այնուհետև համատեղ մագիստրական ծրագրով շարունակել Գերմանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Սլովենիայի համալսարաններում {2015-2017): Այս ընթացքում հասցրել եմ նաև ծառայել ՀՀ զինված ուժերում, որի ընթացում ձեռք եմ բերել ամենահետաքրքիր փորձը և անցկացրել կյանքի լավագույն տարիները։

Աշխատանքային գործունեություն սկսել եմ 2008 թվականից։ Այս ընթացքում հասցրել եմ աշխատել թե՛ պետական, թե՛ մասնավոր (հասարակական կազմակերպություններ կամ բիզնես) ոլորտներում։ Այժմ աջակցում եմ Հայաստանի ամենամասշտաբային հինդրոինժեներական նախագծի համակարգմանը (Կապսի ջրամբար), դասավանդում եմ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում, ինչպես նաև փորձագիտական ծառայություններ եմ մատուցում մի շարք միջազգային կառույցների։

GIS-ը որոշումների կայացմանն աջակցող առաջադեմ գործիքներից մեկն է, որը կիրառվում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իմ գործունեության ընթացքում առիթ եմ ունեցել GIS-ը կիրառել կլիմայի, ջրային ռեսուրսների, անտառների, գյուղատնտեսության, կրթության, տուրիզմի, արտակարգ իրավիճակների և ինժեներիայի ոլորտներում։ Այժմ հիանալի հնարավորություն է ստեղծվել բացահայտել GIS-ը լրագրության համար, ինչը և պատրաստվում ենք անել առաջիկա ամիսներին…

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: