Սոնա Ներսեսյան

Ես Սոնան եմ, ունեմ հետաքրքրությունների լայն շրջանակ և փորձում եմ ինձ չնույնականացնել իմ զբաղմունքների հետ։

Մասնագիտությամբ արաբագետ եմ, այժմ էլ սովորում եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում։ Սովորել եմ Քուվեյթի համալսարանում, կարդում և գրում եմ աջից ձախ։ Հետաքրքրվում եմ Մարոկկոյի բերբերներով, երազում եմ դաշտային աշխատանք իրականացնել Մարոկկոյում։


Կրթական ծրագրերի շրջանակներումեղել եմ տարբեր երկրներում՝ նոր գիտելիք և տպավորություններ ստանալու։ Անդամակցում եմ և ակտիվորեն ներգրավված եմ հասարակական կազմակերպություններում, որոնք զբաղվում են մենթալ առողջության հարցերով։ Վերջին մեկ տարին բնակվել եմ Իսպանիայում և

աշխատել եմ միջազգային կրթական կազմակերպությունում որպես ծրագրերի համակարգող։


Սիրում եմ լուսանկարել մարդկանց և լսել կյանքի երկար-բարակ-չաղ-նիհար պատմությունները, գրի առնել դրանք և երբեք չհրապարակել։


Ինձ հետաքրքիր է  առեղծվածայինը, արկածայինը և բարդը։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: