Սիրում եմ կարդալ (հատկապես հակաուտոպիա, գիտական ֆանտաստիկա և դետեկտիվ գրականություն), ֆիլմեր դիտել և ճանապարհորդել։
Լրագրությունը ինձ միշտ հետաքրքրել է, սակայն երկար տարիներ աշխատել եմ տուրիզմի բնագավառում։ Որոշեցի օգտվել Հետք Մեդիա Գործարանի ընձեռած հնարավորությունից՝ հետագայում լրագրողական գործունեություն ծավալելու նպատակով։
Ես հավատացած եմ, որ օբյեկտիվ և անկողմնակալ լրատվությունը հասարակության զարգացման համար կարևոր գրավական է։ Հայաստանը կանգնած է սոցիալ-տնտեսական, բնապահպանական և քաղաքական լուրջ մարտահրավերների առաջ։ Շատ կարևոր է, որ հասարակությունը հնարավորություն ունենա հավաստի և ոչ կողմնակալ տեղեկատվություն ստանալ իրեն առնչվող խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր են գրագետ, իրազեկ և ճշմարտությունը լուսաբանող լրագրողները։
Հույս ունեմ, որ շուտով ինքս հնարավորություն կունենամ լուսաբանելու հայ հասարակությանը հուզող տարատեսակ հարցեր։