Կարինե Մանուկյան

Բրյուսովի պետական համալսարանի շրջանավարտ եմ: Մասնագիտացումս միջազգային լրագրությունն է։

 

Հայաստանի Եվրոպական քոլեջում թարգմանություն ուսանելուն զուգահեռ սովորել եմ նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

Մասնագիտությանս նախընտրելի ուղղությունը հետաքննականն է, այդ իսկ պատճառով էլ ընտրել եմ Հետք Մեդիա Գործարանը։


Ուսանողական տարիների ընթացքում կամավորական ակտիվ մասնակցություն եմ ունեցել պաշտոնական տարբեր միջոցառումներում, այդ թվում` 

  • «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ»
  • «UNESCO Միջազգային համաժողով»
  • «Francophonie 31-րդ նախարարական համաժողով»
  • «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներ»։

Ագնոստիկ եմ։


Մասնագիտությանս մեջ գնահատում եմ անաչառությունը, խնդիրը տարբեր տեսանկյուններից դիտարկելը և համարձակությունը։


Ուրախ եմ լինելու Հետք Մեդիա Գործարանի առաջին սաներից մեկը և մեծ ոգևորությամբ սպասում եմ հիանալի դասախոսական կազմի հետ աշխատելուն և մասնագիտությունս էլ ավելի սիրելուն։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: