Մինչև այդ շատ գոհ ու շնորհակալ ավարտել եմ ՀՊՄՀ֊ի հենակետային վարժարանը՝ լրագրություն հոսքով։ Վարժարանական տարիներին կամավոր փորձ եմ անցել ՀՊՄՀ֊ի «Ռադիո ՖԱՄԱ»֊ում, վարել եմ հեղինակային հաղորդում։
Մասնակցել եմ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մեդիագրագիտության և առաջնորդության վեցամսյա դասընթացին, զուգահեռ թղթակցել «Արևածաղիկ» մանկապատանեկան թերթին։ Կամավոր թղթակցել եմ «Առավոտ» լրատվական կայքին։
TUMO կենտրոնում մասնակցել եմ մի շարք դասընթացների՝ կապված մեդիայի, ֆիլմերի ստեղծման, ստեղծագրության հետ։ TUMOnews֊ում էլ եմ զբաղվել լրագրությամբ։ Հիմա «Ա1+» լրատվական կայքում փորձնակ եմ։
Թվարկածս բոլոր փորձառությունները շարունակելու ընտիր հնարավորությունը ստացա Հետք Մեդիա Գործարանից։ Ուսումնասիրել մեդիայի մաս կազմող միանգամից մի քանի ճյուղեր, սովորել և փորձել դրանք պրոֆեսիոնալ մասնագետների աջակցությամբ
Վստահ եմ, որ «Հետք»֊ում սովորելն իմ կյանքում մեծ ու կարևոր հետք է թողնելու։