Դպրոցական տարիներից մասնակցել եմ վարպետության դասերի, հանրապետական, միջազգային մրցույթների, ունեմ մրցանակներ: 2010-ին համերգներով եղել եմ ԱՄՆ-ի, Կանադայի մի շարք քաղաքներում, Թիֆլիսում:
Նվագել եմ ակադեմիական, ժամանակակից ակադեմիական երաժշտություն՝ որպես սոլիստ, կամերային երաժիշտ և նվագակցող:
2017-ից, նաև երաժշտության իմպրովիզացիոն փորձարկումներ եմ ունեցել,
Contemporary Sound Orchestra (Pots and Drums) խմբի անդամ եմ: Մասնակցել եմ տարբեր փերֆորմանսների:
Ուսանողական տարիներին՝ սկսած 2013 թ.-ից, մասնակցել եմ քաղաքացիական շարժումների:
Վերջին տարիների ստեղծագործական փնտրտուքներս բերեցին ինձ Հետք Մեդիա Գործարան: