Կատյա Մամյան

Հետք Մեդիա Գործարանին միացել եմ 2020-ի ամռանը։ Այստեղ  համակարգում եմ մասնագիտական աջակցության թիմի  աշխատանքները՝ ստեղծելով կապ լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ՝ Հետք Մեդիա Գործարանից նպատակային օժանդակություն ստանալու համար։ Նաև դասավանդում եմ տվյալների լրագրություն։

Ինձ համար կարևոր է որակյալ, ստուգված և տվյալների վրա հիմնված լրագրությունը, այդ իսկ պատճառով բարձր եմ գնահատում Հետք Մեդիա Գործարանի ջանքերը՝ Հայաստանում բարձրորակ  լրատվական դաշտ ստեղծելու ուղղությամբ։


Մասնագիտությամբ տվյալների լրագրող եմ, 2019-ին ավարտել եմ Մոսկվայի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» (Higher School of Economics) հաղորդակցության, մեդիայի և դիզայնի ֆակուլտետը։ Սովորելու ընթացքում հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ և գիտելիքներ ձեռք բերել Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներից։

Ծնվել, ապրել և կրթություն եմ ստացել Ռուսաստանում: Դեպի Հայք (Birthright Armenia) ծրագրի շրջանակներում 2018 թվականին եկել եմ Հայաստան և որպես կամավոր ընդգրկվել եմ «Սիվիլնեթ» առցանց հեռուստաընկերության ռուսական բաժնի զարգացման աշխատանքներում՝  ստեղծելով ռուսալեզու բովանդակություն և վերլուծելով մեդիադաշտը։

 

Ինձ մոտիվացնում են նոր մարտահրավերները և մասնագիտական աճի հնարավորությունները։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: