Քրիստինե Բարսեղյան

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հնաբնակներից եմ, կազմակերպության դրամաշնորհային ծրագրերի պատասխանատուն  և «Հետքի» գործադիր տնօրենը: Հետք Մեդիա Գործարանն ինձ համար թարմ օդ և նոր հնարավորությունների, փորձառության, գիտելիքների, գաղափարների իրագործման  հարթակ է: 

Պատասխանատու եմ կենտրոնի անխափան գործունեության, ֆինանսական կայունության, նոր ծրագրերի ներգրավման համար:

 

Բազային կրթությամբ լրագրող եմ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսումնառության տարիներին թղթակցել եմ մի շարք լրատվամիջոցների, ուժերս փորձել ռադիոյում և հեռուստատեսությունում: Կրթությունս շարունակել եմ  ՀՀ Կառավարման դպրոցում: 

 

2001թ.-ին միացել եմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ թիմին որպես լրագրող, այնուհետև ստանձնել եմ թիմի կազմակերպչական հարցերի պատասխանատվությունը: Ղեկավարել եմ պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելմանը, թափանցիկ և հաշվետու կառավարմանը, ընտրական գործընթացների լուսաբանմանը, մարդու իրավունքներին, բնապահպանությանն առնչվող ծրագրեր, կազմակերպել լրագրողների հմտությունների զարգացման դասընթացներ ու Կենտրոնական Ասիայի երկրների լրագրողների համար հետաքննական լրագրության միջազգային պրակտիկա Հայաստանում:

 

2017թ.-ին ավարտել եմ Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի (Ռիգա, Լատվիա) Մեդիա մենեջմենթի Mini-MBA (բիզնեսի կառավարման մագիստրոսական) ծրագիրը:

 

Սիրում եմ աշխատանքս ու մարդկանց՝ իրենց ամբողջ ներկապնակով, անընդհատ նոր բան եմ սովորում գործընկերներիցս, խանդավառվում նրանց պատրաստակամությամբ, գնահատում եմ մեր թիմի՝ մասնագիտական բարձր չափանիշներին հավատարմությունը:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: