Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։ 

Դիմելու հայտը՝ այստեղ։

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։ 

Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։ 

Այս տարվա նախնական դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

  • Լրագրության ներածություն և գրելու հմտություններ, 
  • Հետաքննական լրագրություն,
  • Տվյալների լրագրություն,
  • Վիդեո լրագրություն,
  • Նկարահանում և մոնտաժ, 
  • Տվյալների վիզուալացում և անիմացիա,
  • Ֆոտո լրագրություն,
  • Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
  • Փաստերի ստուգում,
  • Տնտեսական և ֆինանսական լրագրություն,
  • Անգլերենը լրագրողների համար,
  • Էթիկա և մեդիա օրենսդրություն,
  • Թվային անվտանգություն։    

Եթե ցանկանում ես տիրապետել գրելու, նկարահանման, մոնտաժի, տվյալների վիզուալացման, վերլուծական հմտություններին և կիրառել դրանք հետաքննական և մուլտիմեդիա լրագրության մեջ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։ 

Այս տարի 30 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։   

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:10 և 14:30 – 17:40։ 

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակի նախնական տարբերակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`

 

  • 18 տարին լրացած անձինք,
  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
  • գործող և ֆրիլանս լրագրողները, 
  • մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։ 

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

 

  • կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • պահպանում եք վերջնաժամկետները, 
  • պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում, 
  • գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

  1. նախնական դիմում-հայտերի դիտարկում, 
  2. հարցազրույց և տեղում հանձնարարություն, 
  3. վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։ 

 

Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երրորդ ակադեմիական տարին հայտարարվում է միջոցների առկայության պայմանով։

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: