Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն

Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը։ 

Լրագրությունն արագ փոփոխվող, գիտության և տեխնոլոգիայի հետ հեշտությամբ համադրվող մասնագիտություններից է։ Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ մեդիայի և հարակից ոլորտներում, ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական և կիրառական գիտելիքներ, զարգացնել և իրագործել անսահմանափակ նոր գաղափարներ, դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող:

Հետք Մեդիա Գործարանում ուսումն անվճար է։ 

Այս տարի կենտրոնանալու ենք հետաքննական և տվյալների լրագրության վրա։ Եթե պրպտող ես և սիրում ես հետաքննել սոցիալական կարևորության թեմաներ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։ 

Կիրառելու ենք նորարարական և մուլտիմեդիա գործիքներ՝ հետաքննություններն առավել պարզ և ուշագրավ դարձնելու համար։

Այս տարի 32 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։   

Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։ 

Ըստ նախնական կրթական ծրագրի՝ մեզ մոտ դասավանդվելու են հետևյալ առարկաները․

  • լրագրության ներածություն,
  • հետաքննական լրագրություն,
  • տվյալների լրագրություն,
  • փաստերի ստուգում,
  • տեխնոլոգիան լրագրության մեջ,
  • աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
  • ֆոտո/վիդեո լրագրություն,
  • գրելու հմտություններ,
  • տնտեսական լրագրություն,
  • դիզայն և վիզուալիզացիա,
  • քննադատական և ստեղծարար մտածողություն,
  • էթիկա և մեդիա օրենսդրություն։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։ 

Հետք Մեդիա Գործարանի դասացուցակի նախնական տարբերակը

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`

  • լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,

  • գործող և ֆրիլանս լրագրողները,     

  • մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։ 

Կարող եք դիմել, եթե

  • 18 տարեկանից բարձր եք, 
  • կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
  • պահպանում եք վերջնաժամկետները, 
  • ունեք անգլերենի իմացություն,
  • պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում, 
  • գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
  • ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրություն՝


  1. նախնական դիմում-հայտերի դիտարկում, 
  2. հարցազրույց և տեղում հանձնարարություն, 
  3. վերջնական ընտրություն և հաստատում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2021թ․։
Հայտերի ընդունումն ավարտված է։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երկրորդ ակադեմիական տարվա մեկնարկը կախված է ֆինանսական միջոցների առկայությունից։

 

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: