ՎիդեոՀուլիս 11/2021
Ձեռնարհ/վեստ
Առաջին պրոֆտեխնիկական ուսումնարանները ստեղծվել են սովետական միության սկզբնական շրջանում: Այդ ժամանակների բնորոշմամբ` այնտեղ սովորում էին ձեռքի պարզ գործիքներով կատարվող աշխատանքներ: Այսօր սովետական համակարգը չկա, բայց կա նրանից ժառանգած մոդելը՝ արհեստագործական ուսումնարանների տեսքով:
Վարդաշենի թիվ 9 արհեստագործական ուսումնարանում ամեն մեկն իր համոզմունքներն ունի ինչպես կրթության, այնպես էլ արհեստի ու արվեստի հարաբերության մասին:
Երեք դասասենյակում զուգահեռաբար տարբեր գործընթացներ են. վարսավիրական գործ, խոհարարություն և մեքենաշինություն: Ուսանողները փորձում են իրենց ընտրած մասնագիտության մեջ ձեռնարհեստն ու ձեռնարվեստը հավասարակշռել:
Հեղինակ՝
Ուսանողներ
Մարինե
Հովակիմյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սոնա
Քոչարյան