Մասնագիտական խորհրդատվություն

Հետք Մեդիա Գործարանի մասնագետները կօգնեն ձեր մեդիագաղափարը վերածել մեդիա արտադրանքի: Եթե պատրաստում եք տեսանյութ, բայց Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ գիտելիք՝ նկարահանման կամ մոնտաժի փուլում, կարող եք խորհուրդ հարցնել մեր մասնագետներից։ Եթե աշխատում եք լրագրողական նյութի վրա, որը տվյալների վերլուծություն կամ վիզուալացում է պահանջում, Հետք Մեդիա Գործարանի տվյալների լրագրողները սիրով կօգնեն Ձեզ։ 
 

Բացի նշված դեպքերից՝ մասնագիտական անվճար խորհդատվություն կարող եք ստանալ հետևյալ բոլոր ոլորտներում.

– Հետաքննական լրագրություն 

– Փաստերի ստուգում 

– Ֆոտո լրագրություն 

– Վիդեո լրագրություն 

– Տվյալների լրագրություն 

– Տվյալների վիզուալացում 

– Անիմացիա 

– Մոբայլ լրագրություն 

– Էթիկա և մեդիա օրենսդրություն

– Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS)

– Նկարահանման և ձայնագրման հմտություններ

 

Խորհրդատվություն ստանալու համար կարող եք նախապես գրանցվել՝ ամրագրելով Ձեզ հարմար օրն ու ժամը՝ ստորև օրացույցից։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնագիտական աջակցության ձեր ընտրած օրն ու ժամը փոփոխման ենթակա չէ: Խորհրդատվության մեկ հանդիպումը չի կարող գերազանցել 2 ժամը:

Հետևի՛ր մեզ


Գաղտնիության քաղաքականություն | Գործընկերներ

© Բոլոր իրավունքները պատկանում են Հետք Մեդիա Գործարանին: Մեջբերումներ անելիս՝ հղումը mediafactory.am-ին պարտադիր է։
+374 44 20 20 48 Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, Երևան, 0001: