Գյումրեցի Արտուշ Պապոյանի տոհմում շատ էին արհեստագործները, բայց նրա մասնագիտական հետաքրքրությունն արվեստի ոլորտում էր: Գյումրու հայտնի քանդակագործներից է, մոտ մեկ տասնյակ բրոնզաձույլ արձանների հեղինակ՝ Վարդանանք, Քըրք Քըրքորյան, Գարեգին Նժդեհ։ Սկզբում փոքր արվեստանոցում էր ստեղծագործում, բայց ժամանակի ընթացքում հոր գործին միացան երեք որդիները: Հիմա նույնիսկ ութամյա թոռը՝ Հայկը, ընտանեկան արվեստանոց-ձուլարանի եռուզեռում իր դերն ունի:
Տեսանյութի հերոսը՝ Արտուշ Պապոյան
Հեղինակներ՝ Արմինե Դանիելյան, Արփի-Ստեֆանի Դեմուրչյան