Մեր նախագծերը

1

Հետո ի՞նչ

Տարիներ շարունակ մենք գրում ենք խնդիրների մասին՝ կեղծ դեղեր, թունավոր պոչամբարներ, խցանումներ ու տրանսպորտ։ Ներկայացնում ենք փաստերը, տալիս հարցերի պատասխանները ու թվում է՝ էլ պակաս բան չի մնացել, բայց օդում կախվում է մի նոր հարց՝ հետո ինչ։ Ի՞նչ է լինում հետո։ Ինչո՞ւ ոչինչ չի փոխվում։ «Հետո ինչ»-ը մեր նոր հաղորդաշարն է՝ խնդիրների լուծման հետքերով։ Այս շարքում մենք ձևակերպում ենք խնդիրը, հասկանում դրա պատճառները, փնտրում և ներկայացնում հնարավոր լուծումները։

4

Վայոց ձորի մոռացված գյուղերի անորոշ ապագան

Այցելել ենք Վայոց ձորի՝ 100-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրեր, «գույքագրել», ներկայացրել դրանց աշխարհագրությունը, ենթակառուցվածքները, մարդկանց կյանքը։ Փորձել ենք նաև հասկանալ՝ արդյոք դիտարկվո՞ւմ են այս գյուղերը արցախցիների հնարավոր վերաբնակեցման համար, և ինչ է արվում այդ ուղղությամբ։

2

Թափոնը՝ որպես ռեսուրս. շրջանաձև տնտեսության գաղտնիքները

Ինչպե՞ս կարող է թափոնը վերածվել արժեքավոր ռեսուրսի։ Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք ստեղծել ենք 4 սոցիալական անիմացիոն հոլովակների շարք, որոնք մանրամասնում են շրջանաձև տնտեսության սկզբունքները։ Մենք պարզ և մատչելի լեզվով ներկայացրել ենք շրջանաձև տնտեսության կարևորությունը, թափոնների վերամշակման ու վերօգտագործման ուղիները, ինչպես նաև այն սոցիալ-տնտեսական և բնապահպանական օգուտները, որոնք կարող ենք ստանալ կայուն մոտեցումների շնորհիվ։

2

Սևանա լճի բնապահպանական խնդիրները. ինտերակտիվ հետազոտություն

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներն ու դասախոսները համատեղ ուսումնասիրել են Սևանա լճի ծաղկման պատճառները։ Ներկայացրել ենք լիճը թափվող գետերի ջրի որակը, ինչպես նաև կից բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքի մասին պատմություններ՝ ինտերակտիվ քարտեզի միջոցով։

5

WikiGraphers. վիզուալացնելով ազատ գիտելիքը

Ներկայիս վիզուալ դարաշրջանում, երբ մարդիկ ինֆորմացիան ընկալում են պատկերների միջոցով, անհրաժեշտություն է առաջանում գիտելիքը «փաթեթավորել» ժամանակի պահանջներին և կարիքներին համահունչ։ Իլյուստրացիաները, ինֆոգրաֆիկաները, անիմացիան, քարտեզները մեծածավալ ինֆորմացիան ավելի դյուրընկալելի և բոլորին հասանելի դարձնելու միջոցներ են։

6

Սիվիլպեդիա. հարստացնելով Վիքիպեդիան քաղհասարակության վերաբերյալ հոդվածներով

Հետք Մեդիա Գործարանը, կարևորելով Հայերեն Վիքիպեդիայի վիզուալ և բովանդակային զարգացումը, սկսել է նոր նախաձեռնություն՝ միտված քաղաքացիական հասարակության և նրա առանձին շերտերի վերաբերյալ հայալեզու հոդվածների բարելավմանն ու ստեղծմանը։ «Սիվիլպեդիա. հարստացնելով Վիքիպեդիան քաղհասարակության վերաբերյալ հոդվածներով» նախագիծը հնարավորություն է տվել Հայերեն Վիքիպեդիայում խմբագրել ցանկացող անձանց սովորել խմբագրման կանոններն ու գործիքները, նաև իրենց ներդրումն ունենալ հայալեզու առցանց ամենամեծ հանրագիտարանում։