Գործընկերներ

1

ԱՄՆ դեսպանատուն

Հետք Մեդիա Գործարանը հիմնադրվել և 2019-2025 թվականները ֆինանսավորվել է ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։

2

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (ՔՈԱՖ)

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ֆինանսավորել է Հետք Մեդիա Գործարանի՝ 2026 թվականի կրթական ծրագիրը՝ հնարավորություն տալով 19 ուսանողի ստանալ անվճար լրագրողական որակյալ կրթություն։

3

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ Հետք Մեդիա Գործարանը Հայաստանում ներդնում է լուծումների լրագրությունը՝ «Հետո ինչ» հաղորդաշարի միջոցով ձևավորելով պատասխանատու և մարդակենտրոն լրագրության նոր մշակույթ։

6

DT Global

DT Global-ի ֆինանսավորմամբ Հետք Մեդիա Գործարանը մուլտիմեդիա պատմություններ ու ինտերակտիվ քարտեզ է ստեղծել Վայոց ձորի մարզի դատարկվող գյուղերի մասին։

5

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը և Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է միասնական և համագործակցային ջանքերով ապահովել կրթական միջավայր ապագա լրագրողների համար։

6

Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամ

Հայաստանում Կանադայի դեսպանության և Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի ֆինանսավորմամբ Հետք Մեդիա Գործարանը ուսումնասիրել է Սյունիքի մարզի դատարկվող գյուղերը և պատրաստել մուլտիմեդիա պատմություններ ու ինտերակտիվ քարտեզ։

7

Ժողովրդավարության ազգային հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը և NED-ը իրականացրել են «Կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոց» նախագիծը, որի շրջանակներում պետական մարմինների, քաղհասարակության ներկայացուցիչները և լրագրողները տեսական մակարդակում ուսումնասիրել են կոռուպցիայի դրսևորման տարբեր ասպեկտներն ու պատրաստել հետաքննություններ։

8

Վիքիմեդիա Հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը և Վիքիմեդիա Հիմնադրամը իրականացրել են WikiGraphers նախագիծը, որը նպաստել է Հայերեն Վիքիպեդիայի վիզուալ բովանդակության զարգացմանը։

9

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ Հետք Մեդիա Գործարանը պատրաստել է հետաքննական մուլտիմեդիա նյութեր Հայաստանի մարզերում։

10

Հայնրիխ Բյոլ հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հետ համագործակցությամբ պատրաստել է Սևանի բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հետաքննություն։ Հայնրիխ Բյոլ հիմնադրամը համաֆինանսավորել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Հայաստանում պահված գերմանացի ռազմագերիների մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները Գերմանիայում և Ավստրիայում։

11

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ֆինանսավորել է Հետք Մեդիա Գործարանի «Հաջողված ընկերությունների ձախողման պատմությունները» ծրագիրը, որի շրջանակներում հայաստանյան առաջատար բիզնեսների ղեկավարները պատմում են իրենց բիզնեսի հիմնադրման մարտահրավերների մասին։

12

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Հետք Մեդիա Գործարանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամն իրականացրել են «Սիվիլպեդիա. հարստացնելով Վիքիպեդիան քաղհասարակության մասին հոդվածներով» նախագիծը, որի շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել են քաղհասարակության վերաբերյալ տասնյակ հոդվածներ ու դրանց աուդիոտարբերակները։

12

Impact Hub

Հետք Մեդիա Գործարանը, «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել է «Թափոնը՝ որպես ռեսուրս. շրջանաձև տնտեսության գաղտնիքները» ծրագիրը, որի շրջանակներում պատրաստվել են շրջանաձև տնտեսության վերաբերյալ՝ հանրային վարքագծի փոփոխությանը միտված սոցիալական հոլովակներ։

13

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Հետք Մեդիա Գործարանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է բուհի դասախոսների և ուսանողների ակտիվ մասնակցություն Հետք Մեդիա Գործարանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սերտ համագործակցություն մեդիա արտադրանք ստեղծելու և տարածելու գործում։

14

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Հետք Մեդիա Գործարանը և Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը կնքել են փոխհամագործակցության հուշագիր, որով նախատեսվում է միասնական և համագործակցային ջանքերով ապահովել կրթական միջավայր ապագա լրագրողների համար։